Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի` «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելն էր. Ադրբեջանի վարչապետ

Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի` «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելն էր: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

Նշվել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը թույլ է տվել տարածաշրջանում ձևավորել աշխարհաքաղաքական նոր իրողություններ և ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն խաղաղության և զարգացման համար։

«Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից էր նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP)՝ «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելը:

Այս մուլտիմոդալ երթուղին կապահովի անարգել կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև կնպաստի մեր երկրի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031