Օմանում անօդաչու թռչող սարքի բեկորներից երկու մարդ է զոհվել
Օմանի Սուհարի նահանգում մարտի 13-ին անօդաչու թռչող սարքի բեկորներից երկու մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Օմանի պետական լրատվական գործակալությունը (ONA)։
Հղում անելով անվտանգության աղբյուրին՝ գործակալությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է ալ-Աուահի արդյունաբերական տարածքում, որի հետևանքով երկու արտասահմանցի աշխատողների զոհվելուց բացի նաև վիրավորներ են արձանագրվել։
Գործակալությունը հաղորդում է, որ Սուհարի նահանգում ևս մեկ ԱԹՍ է խոցվել, որի բեկորներն ընկել են բաց տարածքում։ Տուժածներ չեն գրանցվել։ Իշխանությունները շարունակում են հետաքննել երկու միջադեպերը։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։



