Բաժիններ՝

Իրաքի արմատականները պնդում են, որ մեկ օրում 31 հարձակում են գործել ամերիկյան օբյեկտների վրա

Իրաքի տարածքում գործող շիաների ռազմականացված խմբավորումները պնդում են, որ անցած մեկ օրվա ընթացքում ավելի քան 30 հարձակում են իրականացրել ամերիկյան օբյեկտների և ռազմաբազաների վրա ինչպես Իրաքի տարածքում, այնպես էլ այլ երկրներում:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է «Իրաքի իսլամական դիմադրություն» դաշինքի հայտարարության մեջ, որը միավորում է մի շարք արմատական ​​խմբավորումներ:

«Անցած օրվա ընթացքում մեր կողմնակիցներն իրականացրել են 31 ռազմական գործողություն մարտական ​​անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործմամբ հակառակորդի օբյեկտների և բազաների դեմ Իրաքում և տարածաշրջանում», – նշված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031