Բաժիններ՝

ԱՄՆ-ն վերացրել է 100 միլիոն բարել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները. Դմիտրիև

ԱՄՆ-ի կողմից նավերի վրա բեռնված ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումների վերացումը վերաբերում է տարանցվող շուրջ 100 միլիոն բարել ռուսական նավթի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է ոչ միայն Հնդկաստանի համար ռուսական նավթի գնման համար սահմանափակումների մեղմացման, այլև տարանցվող շուրջ 100 միլիոն բարել ռուսական նավթի նկատմամբ բոլոր սահմանափակումների վերացման մասին», – գրել է Դմիտրիևը Telegram-ում։

Աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումն ավելի ու ավելի անխուսափելի է թվում, «չնայած բրյուսելյան բյուրոկրատիայի մի հատվածի դիմադրությանը», նշել է նա:

«ԱՄՆ-ն փաստորեն ընդունում է ակնհայտը. առանց ռուսական նավթի գլոբալ էներգետիկ շուկան չի կարող կայուն մնալ», – ընդգծել է Դմիտրիևը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական ծագման այն նավթի և նավթամթերքի վաճառքը, որոնք նավերի վրա բեռնվել են 2026 թ. մարտի 12-ի դրությամբ»։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների և իրանական պատասխան հարվածների հետևանքով փակվել է Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումները դադարել են, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս