Բաբայան Սամվել, նիկոլ էիր սատարում, բա ի՞նչ փոխվեց քեզ մոտ. Հովհաննես Ավետիսյան
Պետականկառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Բաբայան Սամվելը Ազատությանը հարցազրույց է տվել ու պատմել մեր ներկա ռազմաքաղաքական վիճակի մասին տնտեսական շահերի տեսանկյունից: Մասնավորապես, ներկայացվել են մեր տարածաշրջանում կոնֆլիկտների հիմնական պատճառ կողմերի տնտեսական շահերը և մեր դերակատարումը դրանցից յուրաքանչյուրի պարագայում: Այս համատեքստում, նաև ասել է, որ ներկա իշխանությունները անպատասխանատու են (բառացի` խուսափում են պատասխանատվությունից): Լավ չէ իհարկե, որ Ազատության լրագրողը թեմայի լրջության մեջ չկարողացավ մտնել ու հարցերը ըստ այդմ խորքային չձևակերպեց, այլապես Բաբայանին ավելի ծանր հարցեր կտրվեին:
Մեր, ինչպես և աշխարհի բոլոր հակամարտությունների իրական պատճառները տնտեսական են. Սրա մասին խոսում և բացատրում եմ ականջ դնողներին առնվազն արդեն վեց տարի: 2020 նոյեմբերից այս նույն համատեքստում է, որ ասել եմ նիկոլը անպատասխանատու է և դավաճան ու նա Հայաստանը կործանման է տանում, քանի որ տեսել եմ ու հիմա էլ տեսնում եմ, որ նա խնդիր լուծող չէ, որ նա այնպես է անելու, որ թուրք-ադրբեջանական միությունը ուղղակի գրավի Սյունիքը: Եվ սա անում է դիտավորյալ:
Չգիտես ինչու Բաբայանը նոր է զարթնում և ոչ միայն խոսում սրա մասին, այլ նաև նիկոլենց անպատասխանատու ներկայացնում: Իսկ իր անպատասխանատու լինելու մասին լռում է: Դե լրագրողը չի հարցնում` ընկեր այդ ամենի մասին դաշտում ասվում էր վաղուց (եթե իհարկե դաշտի իրական ու կեղծ դիսկուրսները իրարից տարբերակել գիտեն) ու դու դրանով հանդերձ նիկոլ էիր սատարում, բա ի՞նչ փոխվեց քեզ մոտ:
Ասում եմ ձեզ հերթական անգամ, նիկոլը Հայաստանը տանում է պատերազմի և նոր կորուստների և սա դիտավորություն է, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների դիտավորյալ վատթարացումը սրա մաս է կազմում: Հետևաբար նիկոլներին սատարաող ցանկացած անձ և քաղաքական ուժ նմանապես դավաճան է:
Պատերազմ միևնույն է լինելու է, որովհետև նիկոլները ամեն ինչ արել են, որ այլընտրանք չմնա. Հայերիս խնդիրը պետք է լինի դրան գնալ առանց նիկոլների կառավարման: Կկարողանանք սա անել (հեռացնել դրան իշխանությունից), հնարավոր է ինչ-որ պահի դուրս գանք այս վիճակից, չենք կարողանա՝ կդառնանք տարածաշրջանի ուժեղների կարիքները բավարարող հյուրատուն»: