Բաժիններ՝

ՌԴ-ում ձերբակալել են 49 մարդու, որոնք կասկածվում են Սիրիայում զինյալներին ֆինանսավորելու մեջ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել է ՌԴ-ի տարածաշրջաններում գրեթե 50 մարդու ձերբակալելու մասին, որոնք կասկածվում են Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զինյալներին ֆինանսավորելու մեջ:

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը, «Ռոսֆինմոնիթորինգ»-ի և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ փոխգործակցությամբ, վերացրել է Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության ռեսուրսային ապահովման միջազգային կապուղին, որի համակարգումն իրականացվում էր Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպության էմիսարների կողմից», – փետրվարի 26-ին հաղորդել է հատուկ ծառայության Հանրային կապերի կենտրոնը:

ԱԴԾ-ի տվյալներով՝ Ռուսաստանի 22 տարածաշրջաններում ձերբակալվել են ահաբեկչական ցանցի 49 մասնակիցներ, որոնք մասնակցել են դրամական միջոցների հավաքմանն ու դրանց փոխանցմանը Սիրիայում գործող զինյալներին։

«Բացի այդ, նրանցից ոմանք, օգտագործելով ինտերնետ ռեսուրսները, արմատական ​​իսլամական գաղափարախոսություն են տարածել ՌԴ մուսուլմանական համայնքում և արդարացրել ահաբեկչական գործունեության ծավալումը», – հայտնել են ԱԴԾ-ից:

Քննչական մարմինները քրեական գործեր են հարուցել, հավելել են ԱԴԾ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս