Բաժիններ՝

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը

Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետ Մուհամմադ Շտայեն պաշտոնապես ներկայացրել է կառավարության հրաժարականը նախագահ Մահմուդ Աբբասին։ Այս մասին հաղորդում է պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը։

«Ես կառավարության հրաժարականը նախագահ Մահմուդ Աբբասին եմ ներկայացրել 2024 թ․ փետրվարի 20-ին, իսկ այսօր ես այն հանձնում եմ գրավոր կերպով», – նրա խոսքերն է մեջբերում Wafa-ն։

Նախարարների կաբինետի նիստի ժամանակ վարչապետը պարզաբանել է, որ «այս որոշումը գալիս է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ ագրեսիայի և Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ՝ Երուսաղեմ քաղաքում, աննախադեպ էսկալացման հետ կապված քաղաքական, անվտանգային և տնտեսական զարգացումների լույսի ներքո»:

Մուհամմադ Շտայեն ներկայացրել է իր կառավարման տարիներին հաղթահարած մի շարք մարտահրավերները և հավելել, որ «հաջորդ փուլը և դրա մարտահրավերները պահանջում են նոր կառավարական և քաղաքական պայմանավորվածություններ, որոնք հաշվի են առնում Գազայի հատվածում ձևավորվող իրականությունը»։

Մուհամմադ Շտայեն Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետն է 2019 թվականից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս