
Հայաստանում եղանակը 4-6 աստիճանով կնվազի

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում՝ փետրվարի 24-ի ցերեկը, 25-26-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն՝ քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։