Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. սեպտեմբերը 2021թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 9.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.6%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.3-0.7%-ով, այդ թվում համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 13.7%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.4% գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.4%-ով:
2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 11.1%-ով, ալյուրինը՝ 15.9%-ով, նախաճաշի համար շիլաներինը՝ 18.1%-ով, հացինը՝ 19.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար, 0.2%, 0.6%, 1.3% և 0.1%-ով:
Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գները 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 3.2%, 7.2%, 8.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.1%, 0.9%, 1.5%-ով: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի՝ 23.9%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ:
2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է թարմ կաթի՝ 14.8%, տավարի մսի՝ 22.1%, սառեցրած ձկան՝ 26.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար, 0.2%, 0.4% և 0.5% գնաճ:
Ցիտրուսային մրգերի գները 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ աճել են 1.6%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 7.6%-ով: Միաժամանակ, 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 0.7%, 5.6% և 4.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար, 0.5%, 1.3% և 1.1% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: Ձվի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 19.1%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.5% գնանկում: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի 31.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է՝ 4.3%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 3.8% գնաճ:
2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գնաճը կազմել է 3.84%: Վերը նշված ապրանքախումբը սպառողական զամբյուղում ունենալով 4.85% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.16 տոկոսային կետով: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 21.0% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: