
Հարավային Կովկասում դե ֆակտո խաղաղություն է. պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպումը օգտակար է անվանել:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն ասել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ:
Նա իրական է համարել խաղաղության ձեռքբերումն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ հավելելով, որ տարածաշրջանում «խաղաղությունը դե ֆակտո գոյություն ունի»: