
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն

: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Հարությունյանը հաղթեց 10:0 հաշվով` մեկ րոպեում:
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձել է 2019, 2022 և 2023 թվականներին: Նա աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է: