
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատամրությունը խաղաղության գործընթացին:
Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: