Տարածաշրջանի ապագան ԱՄՆ-ի ու սիոնիստների շահերին համապատասխան չի ձևավորվելու. Վելայաթի

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի իրարահաջորդ անհաջողություններին ու Դիմադրության առանցքի հաղթանակներին, ասել է․

«Տարածաշրջանի ապագան ԱՄՆ-ի ու սիոնիստների շահերին համապատասխան չի ձևավորվելու»։

Վելայաթին նաև հավելել է․ «Դիմադրության առանցքի ընդլայնումը մեծ հնարավորություններ է ապահովելու ԱՄՆ-ի ու սիոնիստների առավելապաշտության դեմ պայքարի համար։

Դիմադրության նպատակը սիոնիստների ու նրանց աջակիցների դեմ պայքարն է, ճնշվածներին օգնելն ու Արևմտյան Ասիայում Արևմուտքի գերիշխանությանը վերջ դնելը»։

«Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին պատերազմին զուգահեռ, տարածաշրջանի ժողովուրդներն ու աշխարհի տարբեր երկրներում ապրող ազտախոհներն իրենց սրտակցությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին»,- ընդգծել է Վելայաթին։

Տեսանյութեր

Լրահոս