Բաժիններ՝

«Նավթը՝ զենքի դիմաց». Իրանի ԻՀՊԿ-ն տարածել է Ադրբեջանի վերաբերյալ իսրայելցի փորձագետի հոդվածը

Արաբական մշակույթի իսրայելցի փորձագետ և Բար-Իլան համալսարանի դասախոս Մորդեխայ Կեդարը «Ճանաչիր քո ընկերոջը» վերնագրով հոդվածում նշել է, որ Ադրբեջանն ավելի մոտ է Իսրայելին, քան «աշխարհի ցանկացած կառավարություն», գրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեռագրային ալիքը։

«Ահա մի քանի պարբերություն հոդվածից.

Այն ժամանակ, երբ Իսրայելը բախվում է միջազգայնորեն բազմաթիվ մարտահրավերների, հրեական պետությունը պետք է իսկապես գնահատի Ադրբեջանի նման երկրին, որը չունի հակասեմականություն և աջակցում է Իսրայելին՝ ապահովելով հրեական պետության նավթի 40%-ը Համասի դեմ պայքարում:

Թեև ոմանք ենթադրում են, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև հարուստ հարաբերությունները ոչ այլ ինչ են, քան նավթ զենքի դիմաց գործարք, ես կարծում եմ, որ երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները շատ ավելին են, քան դա:

Երբ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ի «ջարդը», Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դատապարտեց այն և այդ ժամանակվանից անցավ Իսրայելի կողմը: Մինչ հակաիսրայելական ցուցարարները երթով անցնում են Նյու Յորքի և Լոնդոնի փողոցներով, Բաքվում նրանց չեք տեսնի: Իլհամ Ալիեւը դա թույլ չի տա:

Այո՛, ադրբեջանցիները խորապես ափսոսում են այս հակամարտությունում խաղաղ բնակիչների տառապանքների համար, բայց Իսրայելի նկատմամբ նախապաշարմունքներ չեն ցուցաբերում։ Սա այն է, ինչը նրանց առանձնացնում է աշխարհի մյուս կառավարություններից: Ուստի Իսրայելը պետք է պահպանի այս բարեկամությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս