Բաժիններ՝

Արգենտինան հրաժարվել է BRICS-ին միանալուց, սակայն նրա հրավերը հետ չի կանչվել. Ռյաբկով

Արգենտինան պաշտոնապես տեղեկացրել է BRICS-ի երկրներին, որ մտադիր չէ միանալ ասոցիացիային, սակայն Բուենոս Այրեսի հրավերը հետ չի կանչվել։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այս երկրի նոր կառավարությունը, որն իշխանության եկավ անցյալ տարվա ընտրություններից հետո, պաշտոնապես տեղեկացրեց մեզ և BRICS-ի մյուս անդամներին, որ մտադիր չէ ընդունել Յոհանեսբուրգում առաջնորդների կողմից ձևակերպված հրավերը, հետևաբար, Արգենտինան կմնա BRICS-ից դուրս», – Ռյաբկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք այդ որոշումն ընկալում ենք որպես Բուենոս Այրեսի առաջնահերթությունների որոշակի փոփոխության արտացոլում ներկայիս կառավարության իշխանության գալուց հետո: Ոչ ոք BRICS-ում դա չի դրամատիզացնում: Մեր կողմից, իհարկե, մենք Արգենտինայի հրավերը հետ չենք վերցնում, այն մնում է», – նշել է Ռյաբկովը։

2023 թվականի օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած BRICS-ի գագաթնաժողովից հետո ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան պաշտոնապես հրավեր ստացան միանալու կազմակերպությանը 2024 թվականի հունվարի 1-ից:

Այնուամենայնիվ, ավելի ուշ Արգենտինայի նոր իշխանությունները հրաժարվեցին կազմակերպությանը միանալուց:

Հունվարի 1-ից Ռուսաստանն ընթացիկ տարվա համար դարձավ BRICS-ում նախագահող երկիրը։ Կառույցը ներառում է նաև Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս