Փետրվարի 28-ին Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը չընտրեց Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու ընտրված Երևանի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին: Ավելի ճիշտ՝ ոչ թե չընտրեց, այլ՝ չներկայացավ քվեարկությանը, իսկ դա նույն բանը չէ: Այսինքն՝ Դավիթ Բալայանին չընտրված կարելի է ասել մեծ վերապահումով, որովհետև ՔՊ-ն տապալել է ՍԴ դատավորի ընտրությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Դատավորների ընդհանուր ժողովն ընտրում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածուի: Իսկ ՍԴ-ում թափուր տեղ առաջացել էր Արայիկ Թունյանի՝ ԵԱՏՄ դատավոր դառնալուց հետո:
Այսօր տեղի է ունենում Դատավորների ընդհանուր ժողովը
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ Դատավորների ընդհանուր ժողովից երկու օր առաջ Դատական դեպարտամենտը դատավորներին ծանուցում էր ուղարկել առ այն, որ նախապես հայտարարված Աջափնյակ նստավայրի փոխարեն՝ Ժողովը կանցկացվի Կառավարության նիստերի մեծ դահլիճում: