31-ամյա Մանուկ Գ.-ն հետախուզվում էր կաշառք տալու փորձի համար
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 25-ին, ժամը 7.00-ին, Բավրայի սահմանային անցակետով ՀՀ վերադարձել և Կենտրոնական բաժին է ներկայացել 31-ամյա Մանուկ Գ.-ն: Նա 2023 թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: