Մեկ է՝ ԲՀԿ-ն կանցնի, չի անցնի, ընդդիմությանը խիստ պատիժ է սպասվում, թող պատրաստվեն. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդդիմությանը սպառնում է կոշտ պատժամիջոցներով` նշելով, թե նրանք հունիսի 7–ի ընտրություններին ընտրակեղծարարություններ են արել։ Այդ մասին նա ասաց ԱԺ-ում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
«Ընտրակաշառք բաժանելն ու մյուս ընտրակեղծարարություններն ունենալու են շատ կոշտ հետևանքներ, ընտրակաշառք բաժանողները արմատախիլ են արվելու երկրից։ Նրանք դեռևս չեն պատկերացնում, թե ինչ է իրենց սպասում։ Օրենքի ուժով իրենց հնարավոր ամենախիստ պատիժն է սպասվում։ Թող լավ պատրաստվեն դրան»,– հայտարարեց Ավինյանը։
Ի դեպ, հունիսի 11-ին ԿԸՀ-ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, և ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։
ՔՊ-ն նույն վերահաշվարկի արդյունքում 1200 ձայն է կորցրել, սակայն այդ դետալները Ավինյանին հետաքրքիր չեն, քանի որ, ըստ նրա, ընդդիմության կողմից այլ կարմիր գիծ է հատվել, որը քաղաքական այլ մոտեցման է բերելու իշխող ՔՊ–ի կողմից։

