ՆԱՏՕ-ն խոստովանել է, որ Ռուսաստանը դաշինքի հետ հակամարտություն չի փնտրում
Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության չի ձգտում, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Շատ լավ ուսումնասիրել եմ հետախուզության տվյալները։ Ռուսաստանը չի ձգտում հակամարտության։ [Ռուսները] իսկապես հասկանում են «պաշտպանական դաշինք» տերմինի իմաստը և իսկապես հասկանում են, որ մենք որոշ ասիմետրիկ առավելություններ ունենք», – ասել է նա՝ ելույթ ունենալով Գերմանիայում ավիացիայի հետ կապված միջոցառման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Financial Times թերթը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջատար համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ռուսաստանի կողմից Եվրոպայի վրա ենթադրյալ հարձակման մասին հայտարարությունները ոչ թե պարզապես անհեթեթություն են, այլև սադրանք և ապատեղեկատվություն, որը սեփական բնակչությանը հիմարացնելու նպատակ ունի։

