Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։

«Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության կարևորությունը»,- ասված է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031