Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել Է ՌԴ-ից ԵՄ էներգետիկ կախվածության կրճատման մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ընդամենը երկու տարվա ընթացքում Եվրոպան կարողացել է իր ձեռքը վերցնել իր «էներգետիկ ճակատագիրը» և զգալիորեն կրճատել կախվածությունը ռուսական էներգակիրներից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Անցյալ տարի Եվրամիությունում սպառված էներգիայի միայն մեկ քսաներորդն է եկել Ռուսաստանից»,-ասել է ԵՀ ղեկավարը ՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:

Նա նշել է, որ էներգետիկ ճգնաժամը լարվածություն է ստեղծել եվրոպական տնտեսությունում, վախեր է առաջացրել: «Բայց այդ վախերը, ի վերջո, անհիմն էին», -կարծում է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս