
Ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սևան քաղաքում

ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները հունվարի 10-ին Սևան քաղաքի Գայի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 28-ամյա Խաժակն Ո.-ին: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: