Բաժիններ՝

Կանաչ ոլոռի հետ շոգեխաշած խոզի միս

Բաղադրիչները՝

  • խոզի միս- 600 գ
  • կանաչ ոլոռ- 600 գ
  • սոխ- 1 գլուխ
  • նեխուր- 2 ճյուղ
  • բուսական յուղ- 2 ճ.գ.
  • սխտոր- 6 պճեղ
  • տոմատի մածուկ- 100 մլ
  • ջուր- 400 մլ
  • սամիթ, մաղադանոս՝ ըստ ճաշակի
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • դափնու տերև- 2 հատ

Պատրաստման եղանակը

Նեխուրը լվացեք, չորացրեք, շատ մանր կտրատեք: Սխտորը մանր կտրատեք: Նեխուրը բուսական յուղի մեջ 3 րոպե տապակեք, ավելացրեք սխտորը:

Խոզի միսը լվացեք, ոչ մեծ կտորներով կտրատեք: Լցրեք նեխուրով թավայի մեջ: Պատրաստեք մինչև միսը ամբողջությամբ բաց գույն ստանա (առանց վարդագույն երանգի):

Կարդացեք նաև

Ավելացրեք տոմատի մածուկը, ոլոռը, ջուրը, դափնու տերևը, աղ ու պղպեղ արեք: Կափարիչը փակեք, 30-40 րոպե շոգեխաշեք:

Մատուցելուց առաջ կտրատեք մաղադանոսն ու սամիթը: Ուտեստը լցրեք ափսեների մեջ, վրան կանաչի լցրեք ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031