Բաժիններ՝

Աբասը և Բլինքենը Ռամալլայում բանակցություններ են սկսել Գազայի իրադրության շուրջ

Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլահ քաղաքի իր նստավայրում, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Այդ մասին հայտնել է «Ալ Կահիրա ալ Իխբարիա» հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ բանակցությունները կենտրոնացած են Գազայի հատվածի իրադրության և Հորդանանի արևմտյան ափին իրավիճակի սրման վրա։

ԱՄՆ պետքարտուղարը Ռամալլա է ժամանել Իսրայելի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո։ Ներկայումս Բլինքենը հերթական շրջագայության մեջ է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ փորձելով գտնել Գազայի հակամարտության կարգավորման՝ կողմերի համար ընդունելի տարբերակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս