Գարեգին Բ-ն Մայր Աթոռի աշխարհական աշխատակիցներին հորդորել է նույն ոգով շարունակել իրականացնել իրենց աշխատանքները

Հունվարի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, գնահատանքով անդրադարձել է Մայր Աթոռի աշխատակիցների նվիրյալ ծառայությանը Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում:

Նորին Սրբությունը հորդորել է նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակել իրականացնել իրենց պարտականություններն ու աշխատանքները` ի շինություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նոր տարվա անելիքներին ու ծրագրերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031