
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ Shamshyan. com

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai Elysion մակնիշի և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։