
Պատրաստվե’ք. Մերձավոր Արևելքը թեժանալու է. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 24 ժամը մեր անմիջական հարևանությամբ։
Իսրայելի կազմակերպած պայթյուն Բեյրութում, որի արդյունքում զոհվում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը։
Թուրքիան ձերբակալում է 30-ից ավել մարդկանց, որոնք, ըստ պաշտոնական աղբյուրի, լրտեսում էին ի օգուտ Իսրայելի։
Իրան Քերման քաղաքում տեղի է ունենում ահաբեկչություն, որի արդյունքում մի քանի տասնյակ զոհ կա։
Այս տարի Մերձավոր Արևելքը աննախադեպ ուժգնությամբ է թեժանալու։
Պատրաստվեք»։