
Ամանորը համալսարանական հիվանդանոցներում

Ամանորին «Հերացի» թիվ 1 հիվանդանոց է դիմել պայթուցիկներից տուժած 5 քաղաքացի,
▪️նրանցից 2-ի մոտ եղել է ձախ դաստակի մատների ամպուտացիայի կարիք, իսկ 2 պացիենտի մոտ արձանագրվել է պատռված վերք, 1-ի մոտ` մատի վնասվածք:
«Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին արդեն իսկ դիմել է մեկ քաղաքացի, ում մոտ հրավառության պատճառով վնասվածք է արձանագրվել:
▪️Տոնական օրերին համալսարանական հիվանդանոցներում գրանցվել է 18 թունավորման դեպք, որից 5-ը շմոլ գազից, 5-ը եղել է քիմիական թունավորում, ևս 8-ը` ալկոհոլային:
Ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ` մեկ 10 տարեկան, երկու 16 տարեկան և երեք 15 տարեկան: