
Բժիշկը թվարկել է քաղցկեղ հրահրող այն մթերքները, որոնք հայտնվում են Ամանորի սեղանին

Ռադիոթերապևտ Դենիս Ռոմանովը թվարկել է ամանորյա մթերքները, որոնք երկար ժամանակ օգտագործելու դեպքում քաղցկեղ են հրահրում։ Ըստ shantnews-ի՝ նրա խոսքերը մեջբերում է Life-ը։
Բժիշկն ընդգծել է, որ ամանորյա մեկ խնջույքը, որի ճաշացանկը պարունակում է անառողջ մթերքներ, քաղցկեղի զարգացման չի հանգեցնի։ Նրա խոսքով, չարորակ ուռուցքների առաջացումը կարող է հրահրվել միայն պոտենցիալ քաղցկեղածինների սիստեմատիկ չարաշահմամբ։
Ամանորի սեղանից Ռոմանովն առաջին հերթին ալկոհոլը ներառել է քաղցկեղ առաջացնողների ցանկում։ Բժիշկը պարզաբանել է, որ թեև ալկոհոլային խմիչքներն ինքնին չարորակ ուռուցքների առաջացման անմիջական գործոն չեն, սակայն դրանք չարաշահողները սովորաբար շատ են ծխում, և այս վատ սովորությունը քաղցկեղի բազմաթիվ տեսակների հիմնական պատճառն է։
Ռոմանովը նաև մատնանշել է վերամշակված մսամթերքի՝ առողջության համար հնարավոր վտանգները։
Վտանգավոր մթերքների շարքում ռադիոթերապևտը ներառել է նաև գազավորված ըմպելիքները, հացաբուլկեղենը:
Ըստ նրա՝ այդ մթերքներն իրենք չեն կարող քաղցկեղ առաջացնել, սակայն դրանց չարաշահումը հանգեցնում է ավելորդ քաշի ու գիրության, ինչը, ի վերջո, մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։