Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն մտադիր չէ Բարսելոնային հրավիրել 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր չէ կատալոնական «Բարսելոնային» հրավիրել մասնակցելու 2025 թվականին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը, որը կանցկացվի նորացված ձևաչափով։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, քանի որ Լա Լիգան 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը կարող է ներկայացնել միայն երկու թիմ, և Մադրիդի «Ռեալն» արդեն ստացել է դրա հրավեր՝ որպես 2021/2022 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող, իսպանական Պրիմերան կարող է այս մրցաշարին մասնակցել ևս մեկ ակումբով:

Սակայն ընդգծվում է, որ ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» չի հրավիրի մրցաշարի այն պատճառով, որ կազմակերպության և կատալոնական ակումբի հարաբերություններում լարվածություն կա։ Այս լարվածության պատճառը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ «Բլաուգրանայի» ղեկավարությունն աջակցում է Սուպերլիգա ստեղծելու նախագծին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031