Ֆրանսիայից Ադրբեջանին 155 միլիոն դոլարի ապրանք, մեզ՝ մի քանի հատ վիլիս. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում (@varuzhandragoman) գրել է.
«Երկու ֆրանսիացի դիվանագետներ վտարվել են Ադրբեջանից։
Այս լուրը և իբր թե առկա Ադրբեջան-Ֆրանսիա լարվածությունը ոչ մի էական բան չի նշանակում։
Մեր տարածաշրջանում Արևմուտքի և մասնավորապես ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։
Սա է պատճառը, որ Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակության ապրանքներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական նշանակությամբ։ Օրինակ՝ 2022թ. միայն պաշտոնական տվյալներով Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել ավելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործվել են ռազմական ուղղաթիռների համար։
Դե իսկ մեզ՝ միայն գեղեցիկ խոսքեր և մի քանի հատ վիլիս։
Սա էլ վերոնշյալ 155 մլնդոլարի պարունակությունը՝ ուղղաթիռներ, օդանավեր և այլն»։