![](/banners/BeFunky-design.jpg)
Ողբերգական ավտովթար՝ Շանգրի-Լա խաղատան մոտակայքում
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/Screenshot_9-2.png)
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ժամը 18:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Շանգրի-Լա խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1983 թ․) և «Lada» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները Ա․ Հ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։