Բաժիններ՝

Կաշառք` նպաստ ստանալու համար

Ամասիայի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին դեկտեմբերի 13-ին: Ժամը 15.30-ին ոստիկանության Ամասիայի բաժին հրավիրված քաղաքացուց ընդունվեց հաղորդում՝ կաշառք տալու վերաբերյալ: Պարզվեց, որ Բյուրակն գյուղի մի բնակիչ, նպաստի փաստաթղթերը ձևակերպելու համար, Շիրակի մարզի Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի ավագ մասնագետին, նրա աշխատասենյակում, որպես կաշառք տվել էր 10 հազար դրամ, նաև խոստացել, որ նպաստի առաջին ամսվա գումարը` 20 հազար դրամ, նույնպես կփոխանցի նրան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031