Բաժիններ՝

Գվինեայում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 23 զոհ

Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի կենտրոնում վառելիքի պահեստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, վիրավորների թիվը՝ 241-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի և 178 վիրավորի մասին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գվինեայի կառավարության հայտարարությունը։

Եվս մի քանի մարդ դեռ անհետ կորած է. նրանց հստակ թիվը չի նշվում։

Կոնակրիի վառելիքի մեծ պահեստում խոշոր հրդեհը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին: Դեկտեմբերի 21-ին երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։

Միջադեպի պատճառով որոշ բենզալցակայաններում դադարեցվել է բենզինի վաճառքը։ Ըստ AFP գործակալության՝ դեկտեմբերի 21-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և այն մարդկանց միջև, որոնք պահանջում էին վերսկսել բենզինի վաճառքը։ Ցուցարարները բարիկադներ են կանգեցրել, այրել անվադողեր և քարեր նետել ոստիկանների վրա, որոնք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել:

Դեկտեմբերի 22-ին Գվինեայի կառավարությունը հայտարարել է, որ բենզինի վաճառքը շարունակվում է ամբողջ երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս