
39-ամյա տղամարդը հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի և Կոտայքի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 39-ամյա Վահան Ս.-ն: Նա սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք։