
Իջևան-Դիլիջան երթուղայինի վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Իջևանի ԲԿ է տեղափոխվել 12 մարդ, նրանց մեծ մասը ունի թեթև և միջին ծանրության վնասվածքներ, Armenia Sputnik-ին հայտնեցին Իջևանի բժշկական կենտրոնից։
Տուժածներից միայն մեկն է հոսպիտալացվել, նա ստացել է կրծքավանդակի փակ վնասվածք, մնացածը դեռ հետազոտման փուլում են։