Բաժիններ՝

Հայտնի են Հայաստանի շախմատի առաջնությունների մասնակիցների անունները

Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն 2024 թվականի հունվարի 12-ից 20-ը անցկացվող Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և Հայաստանի կանանց 79-րդ առաջնություններին։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, Ֆիդեյի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Չաքրյանը, ինչպես նաև Դավիթ Տիրատուրյանը։

Կանանց առաջնությանը կմասնակցեն կանանց միջազգային գրոսմայստերներ Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, կանանց Ֆիդեյի վարպետներ Արփինե Գրիգորյանը, Աննա Խաչատրյանն ու Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաևՊոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը և Մարիամ Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս