Բաժիններ՝

45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը

45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Մինաս Ավետիսյանի 95-ամյակին նվիրված «Գույներ կերտող նկարիչը» խորագրով ցուցահանդեսը բացվել է համայնքապետարանի ցուցասրահում։

Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի հայտարարած «Գույներ կերտող նկարիչը» խորագրով հոբելյանական միջոցառումների դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

«Համայնքային ցուցասրահի համար ամբողջ տարին եղել է ակտիվ գործունեության տարի և մեզ համար անչափ կարևոր է տարին եզրափակել Մինաս Ավետիսյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսով: Այս ցուցահանդեսը բացառիկներից է: 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվում Մինաս Ավետիսյանի գործերը»,- ցուցահանդեսի բացմանը նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ գյումրեցիներին ու բոլոր հյուրերին հրավիրելով ցուցադրության։

Հայաստանի ազգային պատկերասրահի ոսկե ֆոնդից նկարչի 28 աշխատանք է ներկայացված ցուցադրությանը, որոնք Գյումրիում կմնան ավելի քան մեկ ամիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս