Բաժիններ՝

Վրաստանը 2024թ. 94 միլիոն դոլարով ավելացնում է ուժային կառույցների ֆինանսավորումը

Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2024 թվականի բյուջեն, ըստ որի՝ երկրի Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության և Պետական ​​անվտանգության ծառայության ֆինանսավորումը կավելանա 254 միլիոն լարիով (ավելի քան 94 միլիոն դոլար):

Վրաստանի պաշտպանության նախարարության բյուջեն 2024 թվականին կկազմի 1,38 միլիարդ լարի (511 միլիոն դոլար), ինչը 110 միլիոն լարիով (40 միլիոն դոլար) ավելի է, քան ընթացիկ տարում։ Ներքին գործերի նախարարության համար հաջորդ տարի իշխանությունները որոշել են տրամադրել հատկացումներ 1,26 միլիարդ լարիի (466 միլիոն դոլար) չափով, ինչը 114 միլիոն լարիով (42 միլիոն դոլար) ավելի է 2023 թվականի ցուցանիշներից։ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության բյուջեի չափը հաջորդ տարի կկազմի 210 մլն լարի (78 մլն դոլար)։ Դա 30 միլիոն լարիով (11 միլիոն դոլար) ավելի է, քան 2023 թվականին։

2024 թվականին Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունները կմնան առողջապահությունը, սոցիալական ծախսերը և կրթությունը։ Վրաստանի կառավարությունը նաև նախատեսում է հաջորդ տարի 50 լարիով (18 դոլար) ավելացնել 70 տարեկանից բարձր անձանց կենսաթոշակները։ Վճարումները կկազմեն ամսական 415 լարի (153 դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս