Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
Հայաստանի Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
«Մեղրու սար» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։
Գորիս քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։