Հայաստանը կներգրավի 50 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ. համաձայնագիրը ներկայացվել է ԱԺ-ին

Հայաստանը նախատեսում է ներգրավել 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ:

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը:

«Միջոցներն ուղղվելու են 2023 թ. բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում: Սակայն հաշվի առնելով, որ մեր պլանավորված կապիտալ ծախսերը՝ 550 մլրդ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասուրդը՝ այդ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ դրանք ունեն տնտեսության վրա բավականին դրական ու ներուժը բարձրացնող ազդեցություն:

Այս միջոցների ստացման համար ամբողջ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, դրանց հիմքում ընկած են բարեփոխումներ:

Անդրադառնալով ծրագրի անվանմանը՝ ինչո՞ւ կանաչ և դիմակայուն՝ փոխնախարարն ասաց՝ դրանք բխում են ներկա գլոբալ մարտահրավերներից, ուղղված են Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականության խթանմանը, ինչպես նաև օդի աղտոտվածության մոնիթորինգի բարելավմանը:

Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031