Բաժիններ՝

ՌԴ Պետդուման հայտարարել է ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների ակտիվացման մասին

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող Պետդումայի հանձնաժողովը արձանագրում է ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների ակտիվացում՝ կապված նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը։ Նա նշել է, որ հանձնաժողովը բացահայտված փաստերի վերաբերյալ տվյալները կփոխանցի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և գլխավոր դատախազություն, գրում է «Կոմերսանտը»։

«Հանձնաժողովն արձանագրում է ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունների, նրանց կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպությունների և «ազդեցության գործակալների» գործունեության ակտիվացում՝ կապված Ռուսաստանում նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում փորձ է արվում կազմակերպել մի շարք անօրինական գործողություններ մեր երկրի տարածքում։ Սադրիչներ են պատրաստում», – ասել է Վասիլի Պիսկարյովը:

Պիսկարյովը պնդում է, որ հատուկ դասընթացներ են կազմակերպվել «սադրիչների» պատրաստման համար։ Ըստ նրա, դրանք իրականացվում են Բալթյան երկրներում և Վրաստանում։ «Ուսուցման միջոցառումներ են անցկացվում «կեղծ դիտորդների», ինչպես նաև, այսպես կոչված, վտարանդի լրագրողների համար։ Այս գործունեությունն իրականացվում է կազմակերպչական և դրամաշնորհային աջակցությամբ, որը ֆինանսավորվում է նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից»,- հավելել է նա։

ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի կունենա երեք օրվա ընթացքում՝ 2024 թվականի մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Ընտրություններին կմասնակցի նաև ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաղթելու դեպքում սա կլինի նրա հինգերորդ ժամկետը պետության ղեկավարի պաշտոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031