Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ցանկանում է գնել Չեմպիոնների լիգան

Սաուդյան Արաբիան ցանկանում է գնել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, հաղորդում է Saxo Bank-ի կայքը։

«Սաուդյան Արաբիայի տնտեսության կառուցվածքային վերափոխումը ուղղված է նավթի եկամուտներից կախվածության նվազեցմանը, երկիրը տուրիզմի, հանգստի եւ զվարճանքների կենտրոն դարձնելուն։

Սպասվում է, որ առաջիկայում նավթի գինը կհասնի 150 դոլարի մեկ բարելի դիմաց։ Եթե նավթի բարձր գնի ֆոնին կանաչ վերափոխումը դանդաղի, Սաուդյան Արաբիան տեսնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան գնելու հնարավորություն»,- նշվում է Saxo Bank-ի զեկույցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան փորձում է սաուդյան առաջատար ակումբների համար Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք ստանալ։

Հիշեցնենք, որ 2034թ․ աշխարհի առաջնությունն անցկացվելու է Սաուդյան Արաբիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031