Ղարաբաղին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն․ Նիկոլ Փաշինյան

Պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե ո՞րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե իրենց ռազմավարությունը ՀՀ-ի պետականությունը, ինքնիշխանությունն ամրապնդելն է։

«Մենք շարունակելու ենք այս ճանապարհով։ Գնալով համոզվում եմ, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցը օգտագործվել է մի նպատակի համար, «որ ՀՀ-ում պետություն չկայանա»»։

Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, որ ՀՀ կառավարությունն անտարբեր է մնացել Արցախի նկատմամբ, որ Ղարաբաղին մենակ են թողել, հայտարարեց.

«Նման արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն, ուրիշ բառ ես պարզապես չեմ կարող օգտագորել»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031