Բաժիններ՝

Իսրայելը պատրաստվում է ՀԱՄԱՍ-ի դեմ «երկարատև պատերազմի». FT

Իսրայելը պատրաստվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դեմ երկարատև պատերազմի, որը կարող է տևել առնվազն ևս մեկ տարի։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ հարձակման ամենաինտենսիվ փուլը սպասվում է 2024 թվականի սկզբին։ Իսրայելական հրամանատարության նպատակն է ոչնչացնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին, շարժման ռազմական առաջնորդ Մուհամեդ ալ-Դեյֆին և ՀԱՄԱՍ-ի մեկ այլ բարձրաստիճան անդամ Մարվան Իսային:

Բացի զինյալների ռազմական ներուժը ոչնչացնելուց, Իսրայելը մտադիր է նաև ոչնչացնել Գազայի թունելային համակարգը և ՀԱՄԱՍ-ի «կառավարող ներուժն» անկլավում։

«Սա շատ երկար պատերազմ է լինելու։ Այս պահին մենք դեռ չենք հասել նույնիսկ մեր նպատակների կեսին», – FT-ին հայտնել է Իսրայելի ծրագրերին ծանոթ աղբյուրը:

Հրապարակման մեջ նշվում է, որ գործողության տևողությունը կախված կլինի ռազմական գործողություններում առաջընթացից, միջազգային ճնշումից և պատանդներին ազատելու Իսրայելի կարողությունից: Պարբերականի զրուցակիցները նշել են, որ ի տարբերություն Իսրայելի մասնակցությամբ նախորդ պատերազմների, այս հակամարտությունը հստակ վերջակետ չի ունենա։

«(Խմբ․՝ Սա այն դեպքը չէ), երբ մրցավարը սուլում է, և խաղն ավարտվում է», – ասել են աղբյուրները։

Իսրայելի բարձրաստիճան զինվորականներից մեկը, որի անունը չի նշվում, FT-ին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 10-ն արդեն «զգալի վնասներ» են կրել, սպանվել են ավելի քան 50 միջին մակարդակի հրամանատարներ և 5000 զինյալներ: Մեկ այլ աղբյուր էլ հավելել է, որ Գազա քաղաքը «40 %-ով օկուպացված է»։

7-օրյա հրադադարից հետո Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները վերսկսվել են դեկտեմբերի 1-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս