
Իրանը պատրաստ է բարելավել ռազմական կապերը Սաուդյան Արաբիայի հետ

Իրանը պատրաստակամություն է հայտնել բարելավել ռազմական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին:
Բաղերին և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Մոհամմադ Բաղերին բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի կառավարության ջանքերը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովն ընդունելու համար:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն իր հերթին ողջունել է երկու երկրի զինված ուժերի համագործակցության բարելավման առաջարկը։
Կողմերը միմյանց հրավիրել են այցելել իրենց երկրներ։