Լրագրողը դատական հայցով պահանջում է ներողություն, նաև նյութական փոխհատուցում: Այս և լրագրող Անի Գևորգյանի գործերը դատական աննախադեպ հայցեր են, որովհետև մինչ այդ լրագրողները փորձ չեն արել դատարանի միջոցով պաշտպանել իրենց պատիվն ու արժանապատվությունը նման ոտնձգություններից:
Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավը լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և NewDay.am լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ ներկայումս պրոյեկտվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները լուսաբանող Անի Գևորգյանի վրա: Ասուլիսից հետո լրագրողի հասցեին համացանցում և էլեկտրոնային նամակներով տարածվող սպառնալիքները, ծանր վիրավորանքները, հայհոյանքները և ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը […]