Բաժիններ՝

Իռլանդիայի վարչապետը դատապարտել է Դուբլինում անկարգությունները․ 34 մարդ ձերբակալվել է

Իռլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է գիշերը Դուբլինում անկարգությունների մասնակիցներից 34-ին։ Անկարգությունները և ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել 4 հոգու, այդ թվում՝ 3 երեխայի դանակահարությունից հետո։

BBC-ն հաղորդում է, որ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը նոյեմբերի 24-ին մամուլի ասուլիս է անցկացրել, որի ժամանակ դատապարտել է անկարգությունները և խոստացել, որ դրանց մասնակիցները կպատժվեն օրենքի ողջ ուժով։

Բախումների ընթացքում նաև լուրջ վնասվածքներ է ստացել 1 ոստիկան, թալանվել են խանութներ, վնասվել ոստիկանական մեքենաներ, ավտոբուսներ և տրամվայ։

Ցույցերի պատճառ է դարձել Դուբլինի դպրոցներից մեկի դիմաց երեք երեխաների և մեկ կնոջ դանակահարությունը։ Վիրավորներից 5-ամյա մի աղջիկ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկանությունը հայտնել է, որ կալանավորել է դանակահարության կասկածյալին։ Նա մոտ 50 տարեկան տղամարդ է, որը նույնպես վիրավոր է։ Նրա ազգության մասին ոչինչ չի հաղորդվել, սակայն համացանցում լուրեր են շրջանառվում, որ նա օտարազգի է։ Reuters-ը հաղորդում է, որ ոստիկանությունը ծայրահեղ աջերին մեղադրել է անկարգություններ հրահրելու մեջ այն բանից հետո, երբ միգրանտների դեմ հանդես եկող մի խումբ ցուցարարներ ժամանել են դեպքի վայր և բախումների բռնվել իրավապահների հետ։

Լեո Վարադկարը հայտարարել է, որ կառավարությունն անհապաղ քայլեր կձեռնարկի ատելության դեմ օրենսդրությունը խստացնելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930