Արգենտինայի նորընտիր նախագահը առաջարկով է դիմել Զելենսկիին
Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Հարավային Ամերիկայում համաժողով անցկացնել՝ նվիրված ուկրաինական հակամարտության կարգավորմանը, լրագրողների հետ զրույցում ասել է Միլեյի արտաքին հարցերով խորհրդական Դիանա Մոնդինոն։
«Նրանք (Միլեյը և Զելենսկին – Խմբ.) խաղաղության համաժողով են կազմակերպում Լատինական Ամերիկայում և Ուկրաինայում, և մենք մեզ առաջարկել ենք որպես միջոցառման անցկացման վայր, եթե դա տեղին լինի», – ասել է Մոնդինոն: