Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններից երբեք չի խուսափել․ Հակոբ Արշակյան

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել անցնել ուղիղ բանակցությունների, արդյոք պատրա՞ստ է Երևանը ուղիղ բանակցությունների։

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների։ Ավելին, փոխանակվում են խաղաղության պայմանագրերի տարբեր նախագծեր։ Դրա մասին մեր Արտաքին գործերի նախարարությունն անընդհատ մեկնաբանություններ է տալիս նորություններ լինելու դեպքում։ Եթե առաջարկներով փաստաթուղթ է ուղարկվում Երևան, Երևանից առաջարկներով փոխանցվում Բաքու, դա ի՞նչ է, եթե ոչ բանակցություն»,- ասաց Արշակյանը։

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել և մասնակցել է բանակցություններին այն հարթակներում, որոնք արդյունավետ է համարել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930